Թրամփն Իրանի հետ հակամարտությունն «Էքսկուրսիա» է անվանել. CNN

Օհայո նահանգում մարտի 11-ին իրեն ուղեկցող լրագրողների հետ խոսելիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը և՛ պատերազմ է, և՛ «էքսկուրսիա», գրում է CNN-ը:

«Դուք հենց նոր ասացիք, որ դա փոքրիկ Էքսկուրսիա էր, իսկ հետո ասացիք, որ դա պատերազմ է։ Ուրեմն ի՞նչ է»,- հարցրել է լրագրողներից մեկը։

«Դե, և՛ մեկը, և՛ մյուսը»,- պատասխանել է նախագահը։

«Դա Էքսկուրսիա է, որը մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից, իսկ պատերազմ կլինի… նրանց համար դա պատերազմ է։ Մեզ համար դա ավելի հեշտ ստացվեց, քան կարծում էինք»,- շարունակել է Թրամփը։

«Վերջին օրերին նախագահը հակասական կանխատեսումներ է արել հակամարտության ժամկետների վերաբերյալ։ Երկուշաբթի Ներկայացուցիչների պալատի հանրապետականների հետ խոսելիս նա քարոզարշավն անվանել է «փոքրիկ Էքսկուրսիա», իսկ ավելի ուշ խոստացել է «առաջ շարժվել ավելի վճռականորեն, քան երբևէ՝ վերջնական հաղթանակի հասնելու համար»,- հաղորդում է CNN-ը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031