Քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվի․ ԿԸՀ նախագահ

Մեր բոլոր քաղաքացիները ներառված են բնակչության պետական ռեգիստրում, բայց որպեսզի քաղաքացին ներառվի ընտրողների ցուցակում, պիտի ունենա գործող, անձը հաստատող փաստաթուղթ։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ այս կարգավորումը տարեցտարի ֆիլտրում է ընտրողների ցուցակները, որովհետև ժամկետը լրանում է, արդյունքում ստացվում է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվելու։

«Այսինքն՝ չունեն անձը հաստատող փաստաթուղթ, իրենք շարունակելու են մնալ բնակչության պետական ռեգիստրում, երբ որ անձը հաստատող փաստաթուղթ ձեռք կբերեն, իսկ դա կարող է նաև հյուպատոսությունների միջոցով իրականացվել, այսինքն՝ դրա համար պարտադիր չէ նույնիսկ, որ իրենք վերադառնան Հայաստան։ Այդ դեպքում իրենք միանգամից նորից կվերականգնվեն ընտրողների ցուցակում»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031