G7-ի ֆինանսների նախարարներն արտահերթ կերպով կքննարկեն նավթի պաշարների հնարավոր օգտագործումը․ FT

G7 երկրների ֆինանսների նախարարներն արտահերթ խորհրդակցության ընթացքում կքննարկեն նավթի ռազմավարական պահուստների համատեղ օգտագործման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ քննարկումը վերաբերում է Միջազգային էներգետիկ գործակալության կողմից համակարգվող պահուստների իրացմանը։ Երկուշաբթի օրը նախատեսված հանդիպմանը կմասնակցի նաև գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ «Մեծ յոթնյակի» երեք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արդեն աջակցում են այս նախաձեռնությանը։ Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ շուկա կարող է դուրս բերվել 300-ից 400 միլիոն բարել նավթ։ Դա կազմում է 1,2 միլիարդ բարել կազմող համաշխարհային պահուստի մոտ 25-30%-ը։G7 երկրների ֆինանսների նախարարներն արտահերթ խորհրդակցության ընթացքում կքննարկեն նավթի ռազմավարական պահուստների համատեղ օգտագործման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ քննարկումը վերաբերում է Միջազգային էներգետիկ գործակալության կողմից համակարգվող պահուստների իրացմանը։ Երկուշաբթի օրը նախատեսված հանդիպմանը կմասնակցի նաև գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ «Մեծ յոթնյակի» երեք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արդեն աջակցում են այս նախաձեռնությանը։ Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ շուկա կարող է դուրս բերվել 300-ից 400 միլիոն բարել նավթ։ Դա կազմում է 1,2 միլիարդ բարել կազմող համաշխարհային պահուստի մոտ 25-30%-ը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930