«Արսենալը» ոչ-ոքի խաղաց Լևերկուզենի «Բայերի» հետ

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Լևերկուզենի «Բայերի» հետ (1-1):

Առաջին խաղակեսն անցավ առանց դարպասի գրավումների: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Ռոբերտ Անդրիխը գրավեց հյուրերի դարպասը՝ առաջ մղելով լևերկուզենյան թիմին։ Լոնդոնցիներին հաջողվեց պարտությունից խուսափել միայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ. 89-րդ րոպեին Կայ Հավերցը անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասն ու փրկելով «Արսենալին» պարտությունից։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ին, որտեղ էլ կվճռվի քառորդ եզրափակիչի ուղեգրի ճակատագիրը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031