Իսպանիան չի վախենnւմ առևտրային կապերը խզելnւ ԱՄՆ-ի սպшռնալիքներից. Յոլանդա Դիաս

Իսպանիան չի վախենում դիմակայել ԱՄՆ-ին, հայտարարել է Իսպանիայի կառավարության փոխվարչապետ և «Sumar» ձախակողմյան քաղաքական դաշինքի հիմնադիր Յոլանդա Դիասը։ Այս մասին գրում է Politico թերթը, որը հարցազրույց է վերցրել նրանից:

«Դիասը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում դիմակայել ԱՄՆ նախագահին և վախ չի զգում Մադրիդի հետ առևտրային կապերը խզելու նրա սպառնալիքի առջև»,- գրում է պարբերականը:

Նրա խոսքով՝ Թրամփը համաշխարհային արտակարգ դրություն է հայտարարել։ Նա հավելել է, որ ցավի և բացարձակ անորոշության նման պահերին իսպանացիները պետք է համարձակ լինեն իրենց պատասխան գործողություններում:

Հիշեցնենք, որ Իսպանիան արգելել է պետության տարածքում գտնվող «Ռոտա» և «Մորոն» ռազմաբազաների օգտագործումը Իրանի դեմ գործողությունների համար, ինչի պատճառով Թրամփը սպառնացել է թագավորությանը տնտեսական միջոցներով, այդ թվում՝ առևտրային հարաբերությունների հնարավոր խզմամբ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031