Կարո՞ղ է Հայաստանում պատերազմ կա, ես տեղյակ չեմ, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, թե Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նոր մարտական դիրք են տեղադրել ՀՀ տարածքում:

Ըստ վարչապետի՝ Թաթոյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է վարչապետն ու հարց հնչեցրել՝ «կարո՞ղ է պատերազմ կա՝ ես տեղյակ չեմ»։

Նա զարմանք է հայտնել նման տեղեկությունների շրջանառման կապակցությամբ:

«Կամ ինչ-որ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայո՞ւմ եք։ Որտե՞ղ պատերազմ կա, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն և այլն, լուսաբանեք, իմանանք՝ որտեղ կա այդ ամենը»,- հարց է ուղղել վարչապետը և հայտարարել՝ Հայաստանում խաղաղություն է։

Ըստ Փաշինյանի, ինքը անհետ կորածների հարազատնեերի հետ տասնյակ անգամներով հանդիպել է ու փորձը ցույց է տվել՝ պետք է հասկանալ, թե այդ հանդիպման արդյունքում ինչ խնդիրներ են ուզում լուծվել։

«Երբեք որևէ հանդիպումից չեմ խուսափում, ես եմ դուրս գալիս փողոցներ, որ մարդկանց հանդիպեմ, ուղղակի հանդիպման նպատակը, արդյունավետությունն ու օրակարգը պետք է հստակ լինի»,- հավելել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031