Երևանում «Hongqi»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին, ապա բшխվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին

Այսօր՝ մարտի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ս․-ն «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Կարեն Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031