Քուվեյթում էլեկտրահաղորդման վեց գիծ է վնասվել

Քուվեյթում իրանական անօդաչու թռչող սարքերի բեկորներն էլեկտրահաղորդման վեց գծեր են վնասել, ինչի հետևանքով որոշ շրջաններում հոսանքազրկումներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է էմիրության էներգետիկայի նախարարությունը։

«ԱԹՍ-ների խոցումից հետո դրանց բեկորների անկման հետևանքով երկրի մի քանի շրջաններում էլեկտրահաղորդման վեց գիծ է դուրս եկել շարքից, ինչը լարման տատանումներ է առաջացրել ցանցում և էլեկտրաէներգիայի մասնակի անջատումներ երկրի տարբեր հատվածներում»,- նշված է գերատեսչության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031