ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ

ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ գնահատել են պետական աշխատողների` 2025 թ. 2–րդ կիսամյակի արդյունքները և եկել այն եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Այդ պատճառով էլ որոշել են լրացուցիչ վարձատրություն տալ նրանց։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է վերանայվի նաև ՏԻՄ-երում լրացուցիչ վարձատրության հարցը։

«Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է։ Մենք չենք կարող հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»,– նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031