Գագիկ Ծառուկյանն արդարացվեց

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով վերդիկտը։ Դատարանն արդարացրեց Գագիկ Ծառուկյանին՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը, իսկ Առուստամյանի վերաբերյալ կայացրեց մեղադրական վերդիկտ։

«Ճանաչել և հռչակել մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով։

Մեղադրյալ Սեդրակ Առուստամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ»,–ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ նշված քրեական վարույթը վերաբերում է Ազգային ժողովի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալուն: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։

Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031