Skip to main content

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության զարգացմանն ուղղված հարցերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռումինիա մեկնարկել է նախագահ Նիկուշոր Դանի հետ հանդիպմամբ: Նախագահական նստավայրում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը:

Հաջորդիվ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Նիկուշոր Դանը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ռումինիայի նախագահը կարևորել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման կարևորությունը: Միաժամանակ, Նիկուշոր Դանը հայտնել է Ռումինիայի լիակատար աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ այս այցը կարևորում է երկկողմ բազամոլորտ փոխգործակցության առկա ներուժն իրացնելու առումով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի խորացմանն ուղղված քայլերին: ՀՀ վարչապետն ընդգծել է նաև վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խթանման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները և նշել, որ երեկ տրվել է հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակում աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30