«Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո ես դադար կվերցնեմ․ դա վերջնական որոշում է. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մանկունիանական ակումբից հեռանալուց հետո երաշխավորված դադար է վերցնելու մարզչական կարիերայում։

«Ես գիտեմ, որ «Սիթիում» այս փուլից հետո կանգ եմ առնելու, դա հաստատ է, դա որոշված է, ավելին քան որոշված։ Չգիտեմ, թե դա որքան կտևի՝ 1 տարի, 2, 3, 5, 10 թե 15, չգիտեմ։ Բայց ես դադար կվերցնեմ «Սիթիում» աշխատանքս ավարտելուց հետո, քանի որ ինձ անհրաժեշտ է կանգ առնել և կենտրոնանալ ինքս ինձ վրա: Ես ուզում եմ հենց դա անել՝ պարզապես կանգնել և նայել, թե ինչպես են կովերը նայում սլացող գնացքին: Պապս հաճախ էր ասում․ «Դու նայում ես ինձ այնպես, ինչպես կովերն են նայում անցնող գնացքին»։ Ահա հենց դա է․ պետք է կանգ առնել և պարզապես հետևել, թե ինչպես է ամեն ինչ անցնում կողքովդ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է The Mirror-ը։

Հիշեցնենք, որ 55-ամյա Գվարդիոլան մարզչական գործունեությամբ է զբաղվում 2007 թվականից։ Իր կարիերայի ընթացքում իսպանացի մասնագետը գլխավորել է կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930