Իտալիայում հայտնել են, որ հարված է հասցվել Էրբիլում գտնվող իտալական բազային

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն հայտնել է, որ հարված է հասցվել Էրբիլում (Իրաք) գտնվող իտալական ռազմաբազային, սակայն զինծառայողների շրջանում տուժածներ չկան։

«Հրթիռն ընկել է Էրբիլի մեր բազայի տարածքում։ Իտալական անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, բոլորն անվտանգ վայրում են»,- նախարարի խոսքերն է մեջբերում ANSA գործակալությունը։

Ինչպես հստակեցրել է ԱԳ նախարար Անտոնիո Տայանին, Էրբիլի իտալական բազան գտնվում է մի համալիրում, որն ընդգրկում է նաև այլ երկրների բազաներ։ «Մենք չգիտենք՝ արդյոք թիրախը եղել են իտալացիները, թե ամբողջ կառույցն առհասարակ», — ասել է նա։ Ըստ նրա՝ այս պահին պարզ չէ՝ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, թե դա եղել է Իրաքում գործող պրոիրանական խմբավորումների հրթիռը։

Ավելի վաղ նշվել էր, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տարբեր առաքելությունների շրջանակներում գտնվում են շուրջ 2 հազար իտալացի զինվորականներ։ Մոտ 1 հազարը կազմում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) համակազմը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031