Իրանի բնակիչներին կոչ է արվել խուսափել քաղաքացիական նավահանգիստներից, որտեղ գործում են զինվորականները

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն Իրանի բնակչությանը նախազգուշացում է տվել այն մասին, որ իշխանությունները Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող քաղաքացիական նավահանգիստներն օգտագործում են միջազգային նավագնացությանը սպառնացող ռազմական գործողություններ իրականացնելու համար։

«Այդ գործողությունները վտանգում են անմեղ կյանքեր: Ռազմական նպատակներով օգտագործվող քաղաքացիական նավահանգիստները կորցնում են պաշտպանված լինելու իրենց կարգավիճակը և դառնում են օրինական ռազմական թիրախներ՝ համաձայն միջազգային իրավունքի»,- ասված է հայտարարության մեջ:

Զինվորականները կոչ են արել Իրանի քաղաքացիներին խուսափել բոլոր նավահանգստային կառույցներից, որտեղ գործում են Իրանի ռազմածովային ուժերը: Նավահանգստի աշխատողներին և առևտրային նավերի անձնակազմերին նույնպես խորհուրդ է տրվում խուսափել իրանական ռազմանավերից և ռազմական տեխնիկայից:

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կշարունակեն ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ քաղաքացիական բնակչությանը վնասը նվազագույնի հասցնելու համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930