Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում Նուբարաշենի աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար

Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար:։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Սիրելի երևանցիներ,

Նուբարաշենի աղբավայրում դեռևս նախորդ տարի շատ ինտենսիվ հրդեհներ էին տեղի ունենում:

Ինչպես հիշում եք հանձնարարեցի որոշակի փոփոխություններ իրականացնել աղբավայրում:

Աղբավայրում տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ, ողջ տարածքը ցանկապատվել է, արդիականացվել և կահավորվել է պահակակետը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ և շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ:

Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։

Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար:

Այս միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը ու հնարավորություն կտան կենտրոնանալ աղբի վերամշակման նոր գործարանի կառուցման վրա»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031