Սամվել Կարապետյանի ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ամուսնանալ, շատանալ ու շենացնել երկիրը. Մնացականյան

«Այսօր մեր երիտասարդությունն ունի բնակարանային խնդիրներ։ Նրանց հնարավորություն է ընձեռվում ունենալ բնակարան մատչելի գներով»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը՝ ներկայացնելով «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի 5-րդ կետը՝ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Ըստ նրա, այն վարձավճարը, որ երիտասարդները տալիս են վարձակալության համար, կարող են վճարել բնակարանների համար։

«Այս պայմանները հնարավորություն կտա ձեզ ամուսնանալ, շատանալ և շենացնել մեր երկիրը»,- գրել է նա։

Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերն են.

300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,
0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,
20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,
20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031