Սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնելու գործոններից մեկը վարձատրության նոր համակարգն է. Փաշինյան

2025 թվականի բյուջեով պետական համակարգի պահպանման ծախսերը 6,5 միլիարդ էր, մենք դա կրճատեցինք, ռեզերվ արեցինք, 3,5 միլիարդն ուղղեցինք պետական կառավարման համակարգը առավել արդյունավետ դարձնելուն, և հիմա 78 մլրդ–ը շատ կոնկրետ տալիս ենք մեր թոշակառուներին։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսուհետ համակարգերը աշխատելու են, որովհետև համակարգը այն վիճակում է, որ չի կարող մեզ մեղադրել, որ մենք իր կարիքները առհամարում ենք։ Հիմա մեզ գերկենտրոնացած պաշտոնյա է պետք, որ գերկենտրոնացած պաշտոնյայի ընտանիքի անդամը նույնիսկ իրեն իր աշխատանքից պետք է չկարողանա շեղել։ Ես այդ պատասխանատվություն վերցրել եմ ինձ վրա և վերցնում եմ, և ես ցույց եմ տալիս, թե մենք ինչպես նախ 6.5 մլրդ դրամ կրճատեցինք, ինչը ծանր որոշում էր։ Ես հիշում եմ, բոլորդ էլ լարված էիք, բայց այդ որոշումը կայացրեցինք և հիմա դրա արդյունքում 78 միլիարդ փոխանցում ենք մեր թոշակառուներին։

Սա հլը թոշակառուների մասին է, չենք խոսում ուսուցիչների, զինվորականներիի, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և այլն։ Այո, 3,5–4 միլիարդ ամեն կիսամյակում ներդնելու ենք և ամեն կիսամյակում մի անգամ դրա դիմաց 100 միլիարդ, մի անգամ 50 միլիարդ, մի անգամ 70 միլիարդ լրացուցիչ միջոցներ ենք գեներացնելու պետական կառավարման համակարգում։

Սա մենակ մի բանի մասին է, որ մենք որպես պետություն բավարար չափով լրջացել ենք, և ես ուզում եմ շնորհավորել բոլորիս այս կապակցությամբ»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031