Քաղաքաշինության կոմիտեն որոշել է նոր չափորոշիչեր սահմանել դպրոցների եւ բուժկենտրոնների համար

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն որոշել է սահմանել դպրոցների եւ բժշկական կենտրոնների համար նոր չափորոշիչներ։ Մասնավորապես, մենք թույլ կտանք ավելացնել հարկերի քանակը։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը։

«Սեյսմիկ շինարարության չափորոշիչներին համապատասխան՝ մենք որոշել ենք, ի թիվս այլ բաների, ավելացնել շենքերի եւ շինությունների թույլատրելի հարկերի քանակը՝ միաժամանակ սահմանելով նաեւ խիստ կառուցվածքային պահանջներ։ Օրինակ, եթե նախկինում նախադպրոցական հաստատությունները չէին կարող կառուցվել երեք հարկից բարձր, ապա այժմ, նոր չափորոշիչների համաձայն, դրանք կարող են հասնել չորս հարկի։ Ընդ որում՝ դպրոցների համար այդ ցուցանիշը կկազմի 5, իսկ բուժհաստատությւոնների համար՝ 9 հարկ»,- ասել է Վարդանյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ սա կարեւոր է հողային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031