ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է հայտնի ամերիկյան լրատվամիջոցներին՝ CNN-ին և The New York Times-ին՝ «պատմության մեջ ամենահաջող ռազմական հարվածներից մեկի նշանակությունը նվազեցնելու» փորձի մեջ՝ նկարի ունենալով Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը։
«Կեղծ լուրերի CNN-ը և սնանկացած New York Times-ը միավորվել են՝ պատմության մեջ ամենահաջող ռազմական հարվածներից մեկի նշանակությունը նվազեցնելու փորձի համար։ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Եվ՛ The Times-ը, և՛ CNN-ը քննադատության են ենթարկվում հանրության կողմից», — գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ CNN-ը և The New York Times-ը, հղում անելով գաղտնի տեղեկատվությանը, հայտնել էին, որ շաբաթավերջին Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ ռազմական հարվածները չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն։
Սպիտակ տունը հայտնել է իր անհամաձայնությունը այս գնահատականի հետ՝ մեղադրելով արտահոսքի հեղինակներին ԱՄՆ նախագահին «նվաստացնելու» փորձի մեջ։