Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին. երեք մարդ զոհվել է

Ուկրաինայի Սումիի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է վեցը, այդ թվում՝ երեք երեխա, և վնասվել է մոտ 30 տուն, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում անելով Սումիի մարզի ոստիկանությանը։

Նշվում է, որ տեղական ժամանակով մոտավորապես կեսգիշերին ռուսական զորքերը հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են իրականացրել Սումիի շրջանի Վերխնեսիրովատսկայա համայնքի գյուղերից մեկի վրա։

«Թշնամու հարձակման հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Նրանց թվում է 8-ամյա տղա, որին դուրս են բերել ավերված տան փլատակների տակից։ Զոհվել են նաև տարբեր ընտանիքներից մի կին և մեկ տղամարդ։

Եվս վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ օգնություն», — հայտնել է ոստիկանությունը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները հավելել են, որ հարձակման հետևանքով վնասվել է մոտ 30 բնակելի շենք և չորս մեքենա։

Մեծածավալ հրդեհ է բռնկվել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031