Դավիդ Վիլյան ընդգրկվել է Մադրիդի «Ատլետիկոյի» տնօրենների խորհրդի կազմում

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, իսպանացի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան ընդգրկվել է Մադրիդի «Ատլետիկոյի» տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Տնօրենների նոր խորհուրդը բաղկացած կլինի 11 անդամից։ Էնրիկե Սերեսոն կշարունակի զբաղեցնել ակումբի նախագահի պաշտոնը, իսկ Միգել Անխել Խիլը կմնա որպես գլխավոր տնօրեն։

«Շատ ուրախ եմ նոր պարտականություններով ակումբ վերադառնալու համար։ Վերադառնում եմ նույն ցանկությամբ՝ օգնելու «Ատլետիկոյին» աճել մրցաշրջանից մրցաշրջան։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ակումբը զգալիորեն առաջընթաց է գրանցել, և հուսով եմ, որ իմ ներդրումը կունենամ մեր հետագա հաջողություններում։ Շատ երախտապարտ եմ, որ իմ թեկնածությունը դիտարկվել է այս պաշտոնի համար»,- նշել է Վիլյան։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Վիլյան հանդես է եկել Խիխոնի «Սպորտինգում», «Սարագոսայում», «Վալենսիայում», «Բարսելոնայում», «Ատլետիկոյում», «Մելբուռն Սիթիում» և «Նյու Յորք Սիթիում»։ Նա երեքական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ Կատալոնական «Բարսելոնայի» կազմում հարձակվողը 2010/11 մրցաշրջանում հաղթել է նաև Չեմպիոնների լիգայում։ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Վիլյան դարձել է Եվրոպայի (2008) և աշխարհի (2010) չեմպիոն։

Նշենք, որ այս պահին «Ատլետիկոն» վաստակած 54 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031