«Ես դժգոհ եմ Իտալիայից և Իսպանիայից». Թրամփ

Միացյալ Նահանգները դժգոհ է Իտալիայի և Իսպանիայի քաղաքականությունից, նրանց մոտեցումներից՝ Իրանի և Վաշինգտոնի նկատմամբ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է հայտարարել։

«Ես դժգոհ եմ Իտալիայից, դժգոհ եմ Իսպանիայից։ Նրանք համարում են, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ էլ Թրամփը ասել էր, որ ԱՄՆ գուցե կրճատի իր ռազմական ներկայությունը Իտալիայում և Իսպանիայում։ Մինչ այդ էլ նա Գերմանիայում տեղակայված ամերիկյան ռազմական կոնտինգենտը կրճատելու որոշման մասին էր հայտնել։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031