Skip to main content

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

«Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմում են 10 տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում»:

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Վասիլևն ընդգծել է, որ բյուջեն 50 տոկոսով բաղկացած է Մոսկվայի վճարներից։ Կազմակերպության մյուս անդամներից ստացվում է տասական տոկոս։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

2025 թվականի ամռանը Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ ավելի հավանական է համարում երկրի դուրս գալը կազմակերպությունից, քան դրանում մասնակցության վերականգնումը։

Հունիսին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել էր, որ Երևանի կողմից ֆինանսավորման բացակայության պատճառով ՀԱՊԿ-ը կդիտարկի կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը վերաբերում է պարտավորությունները չկատարող անդամներին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031