Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ հարց ուղղելով, թե ինչու է տեղական շուկայում թանկացել կամ բարձր արժեքով վաճառվում մթերքը այն դեպքում, երբ, ինչպես ազդարարվում է, արտահանման խնդիր կա:

Վարչապետի խոսքով՝ սպառման շուկայում ելակն արտասովոր բարձր գին ունի, թանկացել են նաև կեռասը, ծիրանն ու այլ մթերքներ:

«Սա ի՞նչ է նշանակում, պարոն Պապոյան»,- նախարարին հարց է ուղղել վարչապետը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը սկսել է թվարկել, թե որքան է կազմում արտահանումների թիվը, որ մթերքից քանի տոննա է արտահանվել, սակայն վարչապետն ընդհատել է նրան՝ ասելով, թե այդ թվերն առանձնապես չեն տալիս հարցի պատասխանը:

Պապոյանը, անդրադառնալով թանկացումների մասին հարցին, հայտնել է, որ առայժմ էժանացել են միայն ծաղիկներն ու լոլիկը, մնացած մթերքները վաճառվում են նույն արժեքով:

Վարչապետը տարակուսանք է հայտնել շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Խոսքը ջերմոցում արտադրվող լոլիկի մասին է չէ՞, հողինը դեռ չկա, նույնը ելակը, մենք ընթացիկ ծախսերը փակելու համար ջերմոցատերերին 2 հիմնական հոգսից ազատել ենք: Կարծում եմ՝ առնվազն էն մտավախությունները, որ կային, պետք է չլինեն, մենք քաջալերում ենք բիզնեսին ու ցանկացած սցենարի դեպքում +-ով է լինելու արդյունքը: Նոր ուղիներ են հանդես գալիս, նոր երթուղիներ կան, օրինակ, քանակի սահմանափակում չկա, պետք է ուղղակի մտնել պրոցեսի մեջ»,- ասել է վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930