ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել է Եվրասիայի բոլոր հատվածներում հակամարտություններ հրահրելու մեջ

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները սեփական շահերից ելնելով հակամարտություններ են հրահրում Եվրասիա մայրցամաքի բոլոր հատվածներում՝ նպատակ ունենալով այն վերածել աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմի։ Այս մասին․ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի փորձագիտական հանդիպման ժամանակ, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ալեքսանդր Տրոֆիմովը։

«Անվտանգության մասին կարելի է երկար խոսել։ Իսկ ի՞նչ սպառնալիքներ կան։ Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես են ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներն իրենց շահերի համար հակամարտությունների հրդեհներ բորբոքում Եվրասիայի բոլոր անկյուններում։ Նրանք ձգտում են մայրցամաքը վերածել աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի, և առաջին հերթին՝ իրենց մրցակիցներին զսպելու համար»,— ընդգծել է դիվանագետը։

«Նրանք ճգնաժամ են հրահրել Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինայում,— շարունակել է Տրոֆիմովը,— ապակայունացնում են Բալկաններում տիրող իրավիճակը, իսկ Մերձավոր Արևելքը հասցրել են լայնամասշտաբ պատերազմի եզրին։ Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ ողբերգական իրադարձություններ են կատարվում այնտեղ»։

Դիվանագետի խոսքով՝ Եվրամիության երկրները նպատակաուղղված կերպով խաթարում են Կենտրոնական, Հարավային, Հյուսիսարևելյան և Հարավարևելյան Եվրասիայում տիրող կայունությունը։

«Անգամ Արկտիկան է ռազմականացվում,— նշել է նա։— ՆԱՏՕ-ն փորձում է իր ունեցած բոլոր գործիքներով մուտք գործել այնտեղ»։ Տրոֆիմովի պարզաբանմամբ՝ այս ամենն «արվում է Արևմուտքի՝ ուժի այլընտրանքային կենտրոններին զսպելու ռազմավարության շրջանակներում»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930