ՌԴ-ից ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է. Վահե Հովհաննիսյան

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6,9 տոկոսով։

Այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 21,6 տոկոս նվազմամբ»,– ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ թեպետ ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը նվազել է, բայց 8,4 տոկոսով ավելացել է այլ երկրներից ժամանողների թիվը, մասնավորապես՝ Իրանից, Վրաստանից, Չինաստանից և Հնդկաստանից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930