Skip to main content

Հայաստանում արդեն գործում է միջազգային շնչառական կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչությունը

Հայաստանում արդեն գործում է միջազգային շնչառական կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Այս մասին հայտարարվեց մարտի 10-ին կայացած «Շնչառական բժշկության ապագան» թեմայով ֆորումի ընթացքում, որը կազմակերպել են «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան», «Թոքաբանների ասոցիացիան» և «Ցիստիկ ֆիբրոզի հայկական ընտանեկան համայնքը»` «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ:

Միջազգային կոալիցիան նպատակ ունի աջակցելու շնչառական առողջության ազգային ռազմավարության մշակմանը, բարելավելու մանկական և մեծահասակների ծառայությունների համագործակցությունը, խթանելու գիտական ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը և բարձրացնելու հանրային իրազեկությունը։

Այն համախմբել էր առողջապահական ոլորտի մասնագետներին, բուժաշխատողներին, պացիենտներին, ուսանողներին ու թեմայով հետաքրքրվող անձանց` ստեղծելով համագործակցության միասնական հարթակ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31