Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի գերագույն առաջնորդին տեղափոխող ինքնաթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը, ենթադրաբար, Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում գիշերը տեղի ունեցած հարձակման ժամանակ ոչնչացրել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից օգտագործվող ինքնաթիռը։

Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։

Իսրայելական զինվորականների տվյալներով՝ ոչնչացված ինքնաթիռն օգտագործվել է ոչ միայն Իսլամական Հանրապետության ղեկավարի, այլև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և ռազմական ղեկավարության կողմից։

IDF-ը նշել է, որ ինքնաթիռն օգտագործվել է ներքին և միջազգային թռիչքների համար՝ նպաստելով ռազմական գնումներին և համակարգելով բարեկամ պետությունների հետ գործողությունները։

«Արդյունքում ռեժիմի ևս մեկ ռազմավարական ակտիվ է թուլացել»,- ասվում է IDF-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Ալ Հադաթը» հայտնել էր, որ ինքնաթիռը հրդեհվել է Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում Իրանի մայրաքաղաքի վրա հարվածներից հետո։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930