5 տարեկան երեխայից մինչև 80 տարեկան մարդը պիտի իմանա՝ բանկային տվյալ որևէ անձի չի կարելի տալ. Մանուչարյան

Խարդախությունները արդեն հինգ տարուց ավել անձնական ֆինանսների կառավարման կիզակետում են գտնվում, դա ևս առաջին քայլերից է, թե ինչպես պետք է անվտանգ պահել ձեր ֆինանսական աշխարհը։ Այս մասին, այսօր՝ մարտի 16–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյանը։

Նար խոսքով, «Փողի միջազգային շաբաթ» իրազեկման արշավին միացողները դրա շրջանակներում պատմում են իրենց ստեղծարարության դեպքերը և մեզնից լսում են նոր դեպքեր որոնց մասին տեղյակ չէին. «Խարդախություն տեսակները, մեծ հաշվով, գրեթե նույն են արդեն 4-5 տարի, նոր բան չի հորինվում միայն ձևերն են տարբերվում։

Եթե մարդիկ իմանան, թե որ տվյալներն է, որ պետք չէ փոխանցել ուրիշներին և ինչից զգույշ լինել, նրանք կարող են ցանկացած նոր տիպի զեղծարարություն նշմարել և զգույշ լինել դրանց պարագայում։

Ամենատարածվածը մնում է ֆիշինգը երբ ուղարկում են ձեզ հղում և խնդրում են, որ դրա վրա սեղմեք և ինչ-որ բան լրացնեք, օրինակ, զանգում են և ասում են, որ ձեր հեռախոսի կամ ձեր որևէ հավելվածի մեջ վիրուս է ընկել և որպեսզի փրկեն, նրանք պետք է ուղարկեն ձեզ հղում, դուք լրացնեք կամ էլ պարզապես զանգով ձեզ հարցնեն տվյալներ, որ դուք պետք է ասեք։

Կամ շատ տարածված է հիմա, երբ ասում են, որպեսզի մենք փրկենք ձեր հաշիվը, խնդրում ենք ձեզ կիսել ձեր էկրանը մեզ հետ, մենք կկարողանանք այդ անվտանգությունը ապահովել, մենք բանկից ենք կամ Կենտրոնական բանկի են անգամ ներկայանում։ Պետք է իմանաք, որ սովորաբար բանկերը, կենտրոնական բանկը նման բան ձեզ չի խնդրի, ձեզ չի խնդրի որևէ կոդ ասել հեռախոսով, ձեր պին կոդը հատկապես ոչ ոք չի խնդրի, ձեր CVV կոդը պետք է միայն այն դեպքում, երբ ձեզնից գումար են տանում, այլ ոչ ձեզ գումար փոխանցելու համար։

Այս տվյալները՝ էկրան կիսել, գաղտնաբառերը կիսել, սա պետք է բացառենք արդեն այս դարում, դա պետք է իմանան 80-ն անց մարդիկ, դա պետք է իմանան մինչև հինգ տարեկան երեխաները։ Բոլորը պետք է իմանան, որ ինչպես ձեր տան բանալին չեք տալիս ոչ ոքի, նույն ձև ձեր հեռախոսի բանալին, ձեր մոբայլ բանկինգի բանալին, ձեր անձնագիրը, ձեր սոցքարտը, ձեր քարտի վրայի թվերը, հետևի թվերը, բոլոր թվերը, գաղտնաբառերը չենք տալիս ոչ ոքի։

Հատկապես, երբ ներկայանում են բանկի աշխատակից, կասկածում եք, մոտեցեք բանկ, անձամբ ճշտեք, զանգահարեք պաշտոնական հեռախոսամարով ճշտեք, բայց ձեզ զանգողին, ձեզ պատահաբար դուռ ծեծողին մի տվեք ձեր տան բանալիները»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031