Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ առանց լույսի է մնացել. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ իր առանձնատունը մի քանի ժամ հոսանքազրկված է եղել:

«Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ վթարի պատճառով առանց լույս է մնացել։

Դե կարևորը ինքն է, ոնց ինքն էր ասում՝ 3 կարտոնի հետևում պաշտպանված, տաք, լուսավոր ու ապահով տեղում։

Ոչինչ որ ամբողջ երկիրը մութ ու ցուրտ տարիներ ապրեց, կարևորը իրա լույսը չանջատվի․․․ եսապաշտ մարած հրաբուխ։

Հ.Գ․ Ռուսաստանցի օլիգարխին ուրիշ քծնելու ձև չկա՞ր»,- գրել է Չախոյանը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031