«Who is Banksy?». լրագրողները պարզել են հանրահայտ փողոցային նկարչի ինքնությունը

Reuters լրատվական գործակալությունը փողոցային նկարիչ Բենքսիի (Banksy) ինքնության վերաբերյալ հետաքննություն է անցկացրել և հանգել այն եզրակացության, որ այդ կեղծանվան հետևում կանգնած է բրիստոլցի բրիտանացի նկարիչ Ռոբին Գանինգեմը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, տարիներ շարունակ լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում էր այն վարկածը, թե Բենքսին կարող է լինել «Massive Attack» խմբի ֆրոնտմեն Ռոբերտ Դել Նաջան։

Սակայն լրագրողները հանգել են այն եզրակացության, որ այս հիպոթեզը չի հաստատվում։ Ըստ նրանց տվյալների, Դել Նաջան կարող էր լինել նկարչի ստեղծագործական շրջապատում կամ առնչվել նրա հետ, բայց աշխատանքների հեղինակը չէ։

Հետաքննության ընթացքում համադրվել են փաստաթղթեր, ականատեսների վկայություններ, տեղաշարժի մասին տվյալներ և հայտնի գրաֆիտիների հայտնվելու հետ կապված այլ փաստեր։ Այս տվյալների հիման վրա Reuters-ը հենց Գանինգեմին է նշում որպես Բենքսիի աշխատանքների ամենահավանական հեղինակ։

Հայտնի է նաև, որ նկարչի աշխատանքների շուկան կառավարելու համար ստեղծվել է Pest Control Office ընկերությունը, որը տրամադրում է իսկության սերտիֆիկատներ և փաստացի պաշտոնական միջնորդ է նկարչի և արվեստի շուկայի միջև։

Բացի այդ, լրագրողները պնդում են, որ մի քանի տարի առաջ նկարիչը փաստաթղթերում պաշտոնապես փոխել է անունը և դարձրել Դևիդ Ջոնս։ Սա բրիտանական տարածված անուն է, որը կարող էր օգնել նրան պահպանել անանունությունը։

Այդուհանդերձ, Բենքսիի ինքնությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել. նկարիչն ինքը երբեք հրապարակավ չի հայտնել իր անունը, իսկ նրա ներկայացուցիչները վիճարկում են հետաքննության հետևությունները։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031