Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտություն է համարել Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման հրադադարի համաձայնության հասնելը, որը թույլ կտա Լիբանանին դառնալ անկախ և ինքնիշխան պետություն։

Այս մասին Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Բեյրութում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո ասուլիսի ընթացքում։

«Լիբանանը ներքաշվել է մի պատերազմի մեջ, որը նրա ժողովուրդը չի ցանկանում։ Ես կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը և հասնել համաձայնության, որը թույլ կտա Լիբանանին դառնալ անկախ և ինքնիշխան պետություն»,- ասել է Գուտերեշը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930