Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ

Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։

«Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայասատան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվեց։ Քրեական ոստիկանների կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930