Նեթանյահուն իր մահվան մասին լուրերին ի պատասխան սրճարանից «հումորային» տեսանյութ է հրապարակել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որի նպատակն է հերքել համացանցային լուրերն ու Իրանի հայտարարություններն այն մասին, թե ինքը վիրավորվել կամ սպանվել է, կամ թե շարունակվող պատերազմի պայմաններում իր վիճակն անորոշ է մնում. նկատել է CNN հեռուստաալիքը։

Երուսաղեմի մոտակայքում գտնվող սրճարաններից մեկում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է Նեթանյահուն սուրճ պատվիրում և արձագանքում իր մահվան մասին լուրերին։

«Մեռնում եմ մի գավաթ սուրճի համար։ Մեռնում եմ իմ ժողովրդի համար։ Ինչպե՞ս են նրանք իրենց դրսևորում։ Հիանալի։ Ուզո՞ւմ եք հաշվել մատներիս քանակը»,- հարցնում է Նեթանյահուն, նախքան ձեռքերը բարձրացնելն ու մատները հաշվելը. սա ծաղրական ակնարկ է անցյալ հանգստյան օրերին համացանցում տարածված լուրերին, ըստ որոնց՝ վերջին պաշտոնական տեսանյութում նա վեց մատ ուներ։

Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հերքել էր այն տեղեկությունները, թե նա սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին Իրանի տված պատասխանի ժամանակ՝ հայտարարելով, որ դրանք «կեղծ լուրեր են», և Իսրայելի վարչապետը «կարգին է»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031