Գերմանիայի կանցլերը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը

Մենք պատժամիջոցների մեղմացումը սխալ ենք համարում՝ անկախ պատճառներից։ Դրա մասին Նորվեգիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է DW-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես կրկին թույլատրում է ռուսական նավթի վաճառքը։

Իր հերթին, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Քեթրին Ռայխեն ընդգծել է, որ պատժամիջոցների մեղմացումը սահմանափակվում է փոքր ծավալներով և ժամանակավոր բնույթ ունի։ Սակայն նա մտահոգված է, որ իրենք հանկարծ դրանով իսկ չլցնեն Պուտինի ռազմական գանձարանը»։

Ռայխեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելու որոշման պատճառ է նշել ԱՄՆ-ում ներքին քաղաքական ճնշումը, որը, նրա կարծիքով, «շատ, շատ բարձր է», ինչպես նաև Հարավային Կորեայում և Ճապոնիայում լարված իրավիճակը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930