Շտաբի հրամանատար. Իրանի ԶՈւ-ն կօգտագործի աշխարհաքաղաքական բոլոր հնարավորությունները թշնամու կապիտուլյացիայի համար

Իրանի զինված ուժերը մտադիր են օգտագործել աշխարհաքաղաքական բոլոր հնարավորությունները, ներառյալ՝ ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցում նավագնացության լիակատար վերահսկողությունը, ցանկացած ագրեսորի կապիտուլյացիայի ենթարկելու համար: Նման հնչեղ հայտարարությամբ է հանդես եկել «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդուլահին, հայտնում է IRNA-ն:

Կիրակի օրը հրապարակված ազգին ուղղված իր ուղերձում գեներալն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների պայմաններում իրանցի ժողովրդի տոկունությունը բանակի վրա հատուկ պատասխանատվություն է դնում:

Ըստ նրա, տարածաշրջանում Արևմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է:

«Թող հանցագործ Ամերիկան իմանա՝ աշխարհի ժողովուրդներին կողոպտելու ժամանակներն անցել են: Այսօր նախաձեռնությունը Զինված ուժերում ծառայող ձեր քաջարի որդիների ձեռքում է»,- հայտարարել է Աբդուլահին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031