Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Մարտի 14-ին Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Խալիլուր Ռահմանը կմեկնի Թուրքիա։ Պաշտոնական այցի ընթացքում Ռահմանը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նախատեսվում է, որ Ֆիդանը կհայտարարի, որ երկու երկրների միջև համագործակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն տնտեսական և առևտրային հարաբերություններում, այլ նաև ռազմարդյունաբերութան, էներգետիկայի, կրթության, մշակույթի, գիտության և առողջապահության ոլորտներում։

Կողմերը կքննարկեն Իրանում և Ծոցի երկրներում վերջին զարգացումները, ինչպես նաև Աֆղանստանի և Պակիստանի միջև լարվածությունը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930