ԱՄՆ-Իրան բանակցությունների սեղանին որևէ առաջարկ չկա. Արաղչի

Այս պահին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների սեղանին բացարձակապես ոչ մի առաջարկ չկա։ Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Այս պահին սեղանին որևէ առաջարկ չկա։ Ամեն ինչ կախված է ապագայից… և առայժմ սեղանին բացարձակապես ոչինչ չկա», — ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում։

Արաղչին հավելել է, որ եթե Թեհրանը երբևէ որոշի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի կամ այլ կողմերի հետ, երկրի իշխանությունները կորոշեն, թե կոնկրետ ինչ առաջարկել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930