Շվեդիայում «Ռուսաստանի ստվերային նավատորմի մաս կազմելու» մեջ կասկածվող լցանավ է կալանքի տակ վերցվել

Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնել է Sea Owl I լցանավի կանգնեցման և վերահսկողության տակ վերցնելու մասին, հաղորդում է Reuters-ը։ Ավելի ուշ Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կարլ-Օսկար Բոհլինը հայտարարել է, որ 228 մետրանոց նավը, ենթադրաբար, Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում։

Լցանավի վրա խուզարկություն է իրականացվում, իսկ անձնակազմը հարցաքննվում է։ Շվեդական իշխանությունների տվյալներով՝ Sea Owl I լցանավը վերջին տարիներին նավթամթերք էր տեղափոխում Ռուսաստանի և Բրազիլիայի միջև և կալանի վերցվելուց առաջ Սանտոս նավահանգստից Պրիմորսկ էր ուղևորվում, հաղորդում է DW-ն։

Առափնյա պահպանության հայտարարության մեջ նշվում է, որ նավի վրա Կոմորոսի կղզիների դրոշ էր ծածանվում. հետաքննիչները կասկածում են, որ այն նավարկում էր կեղծ դրոշի ներքո։ Բացի դրանից, լցանավն ընդգրկված է մի քանի պատժամիջոցների ցանկերում, ներառյալ՝ ԵՄ-ի։ Լցանավի կալանավորման հիմքր էր ծառայել անվտանգության և շրջակա միջավայրի հնարավոր սպառնալիքները։

Մի քանի օր առաջ Շվեդիան ևս կալանավորել էր Գվինեայի դրոշի ներքո նավարկող Ռուսաստան ուղևորվող Caffa նավը. Կասկածներ կար, որ նավը պատկանում էր «ստվերային նավատորմին»։ Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել Շվեդիայի Տրելլեբորգ քաղաքի մոտակայքում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031