Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը», — գրել է Բադալյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031