ԱՄՆ-ը չի դադարեցրել Իրանի հարևան երկրների տարածքների օգտագործումը Իսլամական Հանրապետության վրա հարվածներ հասցնելու համար, ուստի Թեհրանը հարվածներ է հասցնում այդ տարածքներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաjիլ Բաղային։
«Մենք ամիսներ շարունակ նախապես զգուշացրել ենք տարածաշրջանի երկրներին՝ խնդրելով ձեռնպահ մնալ իրենց տարածքն Իրանի դեմ հարձակման համար օգտագործելուց։ Վերջին 16-17 օրվա ընթացքում մենք ականատես ենք եղել Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանի երկրների ռազմական բազաների, օբյեկտների, կառույցների և իր բոլոր հնարավորությունների շարունակական օգտագործմանը՝ Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ ծրագրելու և իրականացնելու համար։ Դա անհնար է հերքել», — նրա խոսքերը մեջբերում է SNN հեռուստաալիքը։
Բաղային հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը թշնամանքի մեջ չէ տարածաշրջանի երկրների հետ և թշնամական վերաբերմունք չի տածում նրանց հանդեպ, ինչպես նաև ձգտում է խուսափել հարաբերությունների վատթարացումից։ Նա ընդգծել է, որ իրանական հարվածների թիրախ են դառնում ԱՄՆ-ին պատկանող ռազմական բազաները, օբյեկտներն ու գույքը, և դա «չպետք է դիտարկվի որպես տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»։






































