ԱՄԷ-ի դատախազությունը 25 անձի է ձերբակալել՝ Իրանի հարվածների վերաբերյալ սոցցանցերում արված հրապարակումների համար

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Գլխավոր դատախազությունը արտոնել է 25 անձի ձերբակալությունը, ովքեր սոցիալական ցանցերում իրանական հարվածների վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել և դրանով իսկ վնաս հասցրել ազգային պաշտպանությանը։ Այս մասին հայտնում է տեղական WAM լրատվական գործակալությունը։

ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սաիֆ ալ-Շամսին հստակեցրել է, որ Բանգլադեշի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի և Ֆիլիպինների քաղաքացիներ հանդիսացող բոլոր անձանց նկատմամբ կիրականացվի արագացված դատավարություն։ Նրա խոսքով՝ մեղադրյալները բաժանվում են երեք խմբի. առաջինները նկարահանել և հրապարակել են իրանական իրական հարձակումների լուսանկարներն ու տեսանյութերը, երկրորդները տեղադրել են այդ հարվածները «փառաբանող» արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր, իսկ երրորդները հիացմունք են արտահայտել Իրանի ղեկավարության և նրա գործողությունների նկատմամբ։

Մեկնաբանելով առաջին խմբի մեղադրյալներին՝ ալ-Շամսին նշել է, որ նրանք նկարահանել են ոչ միայն հենց հարվածներն ու դրանց հետևանքները, այլև ականատեսների արձագանքը՝ «ավելացնելով մեկնաբանություններ և ձայնային էֆեկտներ, որոնք ակնարկում են ակտիվ ագրեսիայի մասին՝ հասարակական տագնապ և խուճապ հրահրելու նպատակով»։

«Նմանատիպ տեսանյութերը ռիսկ են պարունակում պաշտպանական կարողությունները բացահայտելու համար և թույլ են տալիս թշնամական աղբյուրներին տարածել իրադարձությունների վերաբերյալ մոլորեցնող վարկածները», — պարզաբանել է ԱՄԷ-ի գլխավոր դատախազը:

Երկրորդ խմբի մեղադրյալները հրապարակել են ֆեյք հոլովակներ, որոնք կա՛մ պատրաստված են եղել նեյրոցանցերի օգնությամբ, կա՛մ նկարահանվել են այլ երկրներում: Հավաստիության համար կադրում ավելացվել են Էմիրությունների դրոշները:

Իսկ երրորդ խմբի ձերբակալվածները, ըստ Ալ-Շամսիի, արել են «հրապարակումներ, որոնք փառաբանում են թշնամական պետությունը և նրա քաղաքական ու ռազմական ղեկավարությանը՝ նրա տարածաշրջանային ռազմական ագրեսիան ներկայացնելով որպես ձեռքբերում», և այդպիսով քարոզչություն են իրականացրել ի վնաս ազգային շահերի:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031