Եվրամիությունը կարող է փոխել «Aspides» ծովային առաքելության մանդատը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը բաց պահելը բխում է Եվրամիության շահերից, և ԵՄ-ում կքննարկեն այն քայլերը, որոնք Միությունը կարող է ձեռնարկել այս կենսական կարևոր ծովային տրանսպորտային երթուղու գործունեությունն ապահովելու համար։
Նշենք, որ «Aspides» առաքելությունը ստեղծվել է Եվրամիության կողմից՝ Կարմիր ծովում անվտանգ նավարկություն ապահովելու համար։






































