Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մարտի 18-20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Այս հավաքով Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը պատրաստվում է Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլին։ Մարտի 24-ին Հայաստանի թիմը կմրցի Կոսովոյի, մարտի 27-ին՝ Թուրքիայի, մարտի 30-ին՝ Ջիբրալթարի հետ, հաղորդում է ՀՖՖ–ի կայքը։
Ռազմիկ Գրիգորյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։
Դարպասապահներ
Արթուր Պետրոսյան — «Փյունիկ-2»
Նուբար Գիշյան — «Ուրարտու-2»
Ռոման Խաչատրյան — «Նոա-2»
Պաշտպաններ
Արթուր Մովսեսյան — ԲԿՄԱ
Էդմոնդ Հայրապետյան — «Փյունիկ-2»
Էդուարդ Պողոսյան — «Արարատ-Արմենիա-2»
Արմեն Սուքիասյան — «Փյունիկ-2»
Հայկ Ղուկասյան — «Արարատ-Արմենիա-2»
Կիսապաշտպաններ
Աշոտ Ոսկանյան — «Ուրարտու-2»
Ժիրայր Աշիկյան — «Փյունիկ»
Կիլիլ Եդիագարյան — ԲԿՄԱ-2
Մարտին Շահգելդյան — «Կալմար» (Ֆրանսիա)
Դավիթ Բաթոյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Դավիթ Դավթյան — «Նոա-2»
Մարտուն Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա-2»
Դանիել Համբարձումով — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարություն Մովսիսյան — «Արարատ-Արմենիա-2»
Ալբերտ Գարեգինյան — «Նոա-2»
Հարձակվողներ
Մայքլ Ասիրյան — «Նոա-2»
Սարգիս Գասպարյան — «Ուրարտու-2»






































