Սերբիան կավելացնի Ադրբեջանից գազի մատակարարումը

Մենք Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել բնական գազի արդյունահանման օրական ծավալը 1,3 մլն խորանարդ մետրից մինչև 2 մլն խորանարդ մետրի հասցնելու շուրջ, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը. հայտնում է Balkans Web-ը։

«Մեզ անհրաժեշտ է աշխատել տարբեր այլընտրանքային հնարավորությունների ստեղծման ուղղությամբ, քանի որ մենք ենթարկվում ենք քաղաքական խտրականության։

Ես նաև հույս ունեմ առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ նախագահ Պուտինի հետ և հավատում եմ, որ մենք լավ լուծում կգտնենք գազի հարցում»,- հայտարարել է Սերբիայի նախագահը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930