Բռնի տեղահանված 25,000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան

Արցախից բռնի տեղահանվածների միայն 10%-ն է կարողացել Հայաստանում բնակարան գնել պետական բնակապահովման ծրագրով, իսկ 25,000–ն արտագաղթել է, այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը` անդրադառնալով 2023թ–ից ի վեր ՀՀ կառավարության կողմից արցախցիներին ուղղված ծրագրերի արդյունքներին։

Մարտի 18–ին արցախցիներին նվիրված «Ներառական զարգացում, ձեռքբերումներ և անելիքներ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2023 թ-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել ԼՂ–ից տեղահանվածների կարիքները հոգալու համար։

Իսկանդարյանը նշել է, որ 2023–ի բռնի տեղահանումից հետո ՀՀ կառավարությունը որևէ ձևով չի համագործակցել Արցախի կառավարության հետ` արցախցիների հոգսերը թեթևացնելու նպատակով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031