ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու նախագիծը

Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ընդունվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր, ինչպես նաև համաձայնագրեր վավերացնելու նախագծեր:

Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի թվում է Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը բարձրացնելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար: ՍԴ դատավորների՝ 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը կհաշվարկվի առավելագույնը 11 տարվա համար և կսահմանվի աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման 2-րդ տարվանից, 2-րդ տարում՝ 20 տոկոս, 3-րդում՝ 35 տոկոս, 4-րդ տարվանից՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոսով ավելի:

Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները պարտադիր ապահովագրության ենթարկելու նախագիծը: Քանի որ տրանսպորտային միջոցների քանակը տարեցտարի ավելանում է, և դրանք դառնում են մեր ճանապարհային երթևեկության անբաժանելի մաս, անհրաժեշտություն է առաջացել, որ դրանից բխող պատասխանատվությունը ևս պարտադիր ապահովագրության ենթարկվի:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ու արգելմանը միտված նախաձեռնությունը:

Ընդունվել է նաև «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային հմաձայնագիրը վավերացնոելու նախագիծը, որի նպատակն է խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, կանխել դրանց պոպուլյացիաների անկումը: Հայաստանի համար այս համաձայնագիրն ունի ոչ միայն միջազգային, այլև անմիջական նշանակություն, քանի որ կենսաբազմազանության մեջ առանձնահատուկ դեր ունի Կովկասյան ընձառյուծը, որի պոպուլյացիայի անկումը կանխելուն է ուղղված նաև համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Ընդունվեց նաև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը, որը ստորագրվել է 2025-ի հունիսին: Ըստ այդմ՝ 2023-ի դրությամբ ՀՀ-ից Էմիրություններ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Արդյունքում՝ հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն 500 հազար ամերիկյան դոլարի չափով:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031