Չինաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։
Չինաստանի արտգործնախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է xinhua գործակալությունը։
Վան Մերձավոր Արևելքում հակամարտության բոլոր կողմերին Ին կոչ է արել օգտագործել խաղաղության հասնելու բոլոր հնարավորություններն ու պատուհանները և հնարավորինս շուտ սկսել խաղաղության գործընթացը։
Չինաստանի արտգործնախարարը հավելել է, որ բոլոր հրատապ հարցերը պետք է լուծվեն երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ։
NEWS.am-ը Telegram-ում






































