Նեթանյահուի գլխավորած uպանդի ցանցը հանուն տարածաշրջանային խաղաղության և հանուն մարդկության պետք է անհապաղ կանգնեցվի. Էրդողան

Նեթանյահուի գլխավորած սպանդի ցանցը հանուն տարածաշրջանային խաղաղության և հանուն մարդկության պետք է արդեն անհապաղ կանգնեցվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նեթանյահուի գլխավորած սպանդի ցանցը հանուն տարածաշրջանային խաղաղության և հանուն մարդկության պետք է արդեն անհապաղ կանգնեցվի: Յուրաքանչյուր երկիր այս հարցում պետք է քաջ և նախաձեռնողական դիրքորոշում դրսևորի:

Քանի դեռ ավելի մեծ ավերածություններ տեղի չեն ունեցել, քանի դեռ ավելի շատ արյուն չի թափվել և թշնամանքն ավելի չի խորացել, ինչպես նաև նախքան համաշխարհային տնտեսության մեջ տարիների վերականգնում պահանջող վնասների առաջացումը՝ այս անիմաստ և անօրինական պատերազմը պետք է ավարտվի: Պետք է բացվի երկխոսության դուռը և արագորեն սկսվի արդյունավետ բանակցային գործընթաց»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031