Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Հերացու թունելից Խանջյան թունել տանող ճանապարհին՝ «Նովելլա հոլլի» դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Խ․-ի վարած «Volkswagen», Երևանի բնակիչներ 36-ամյա Դավիթ Բ․-ի վարած «BYD» մակնիշի, 39-ամյա Հովսեփ Պ․-ի վարած «Lexus» մակնիշի և 58-ամյա Արթուր Ս․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ «Nissan»-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նա մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Nissan»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկի գոտի, բախվել ավտոմեքենաներին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031